A
A
Մնացել ենք քարից հաց քամելու հույսին․ ջրամբարի պոմպն անսարք է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնի խոշորացված համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բերքահավաքը մեկնարկել է: Գյուղացին, սակայն, չի ստանում այն արդյունքը, որն ակնկալում էր բերքը ցանելիս, գրում է tsayg.am-ը:
Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է: Սառնաղբյուրի ջրամբարի պոմպն անսարք է: Առանց դրա էլ ոռոգում իրականացնել հնարավոր չէր:
Սառնաղբյուրի ջրամբարը սպասարկում է նաեւ Մարալիկ եւ Ձորակապ համայնքները, սակայն այստեղ ջուրն ինքնուրույն է հոսում եւ պոմպակայանի անհրաժեշտություն չկա: Իսկ Սառնաղբյուրում ակնկալում են, որ այս ամիսներին կլուծվի պոմպակայանի հարցը՝ հաջորդ ամռանը ոռոգումը կանոնավոր իրականացնելու համար: