Բացել լրահոսը Փակել լրահոսը
70556444_2389526724616858_3401314163685851136_n (1)
A A
Քաղաքականություն

Շատ դատավորներ կատարում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությունը․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

«Արդեն մեկ տարի է՝ Հայաստանում գոյություն չունի ներքաղաքական իրավիճակ։ Կա Նիկոլ Փաշինյան և Նիկոլ Փաշինյանի կամք։ Այդ կամքը և՛ օրենք է, և՛ Սահմանադրություն է, և՛ քաղաքականություն»,- նշում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա կարծիքով՝ դեռևս չի ձևավորվել այն ուժը, որը կարող է հանդես գալ որպես գործող իշխանություններին այլընտրանք ։ Ըստ նրա՝ այժմ «սպանվում է նաև դատաիրավական համակարգը»։

«Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կարող են կալանավորել, հարցաքննել, նստացնել։ Ցավոք սրտի՝ շատ դատավորներ, որոշակի վախեր ունենալով, էլի կատարում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։ Կապ չունի՝ Բարձր դատարանը ինչ-որ բան որոշե՞լ է, թե՞ ոչ»,- նշում է Իսագուլյանը։

Կուսակցության նախագահի խոսքով՝ Քոչարյանի մասով Բարձր դատարանը կայացրել է որոշում, որից միանշանակ բխում են գործողություններ, որ պետք է արվեին որոշման հրապարակումից անմիջապես հետո։

«Բարձր դատարանի որոշումն առկա է, այնտեղ շատ հստակ է ասված, որ որոշման հրապարակումից անմիջապես հետո պետք է նիստ գումարվեր, այդ մարդը ազատվեր, դա փաստ է, բայց մինչև այս պահը դեռ նիստը գումարված չէ։ Նիկոլ Փաշինյանը դեռ մտածում է։ Դեռ նրա դրսի հայրիկները չեն ասել, թե ինքը ինչ անի, դեռ չի կողմնորոշվել։ Շատերը հասկանում են, որ դա շատ ծանր հակաիրավական քայլ է»,-ասում է Իսագուլյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն այժմ առաջնորդվում է նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի և այլ անդամների խոսքերով։

«Մարդիկ, ովքեր իբրև ինչ-որ ժամանակ ինչ-որ խմբի մեջ են եղել և իրենց հարևանի մորքուրի կնգա հոր ախպոր քեռու աղջիկը ինչ-որ բան է ասել իրենց, և նրանք դա արձանագրել են որպես ապացույց։ Իրենք հիմա դա ներկայացնում են Նիկոլ Փաշինյանին»,- նշում է Իսագուլյանը։