Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պետությունը 210 մլն դրամ է հատկացնում անպտղություն ունեցող զույգերի բուժօգնության համար (տեսանյութ)

Կառավարությունն օրերս հաստատել է անպտղություն ունեցող զույգերի  բժշկական օգնության և ծառայությունների մատուցման կարգը, որի համար բյուջեից հատկացվել է 210 մլն դրամ։

Ծրագրից կարող են օգտվել 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ զույգերը, երբ կինը պատկանում է 20-35 տարիքային խմբին, ինչպես նաեւ զինծառայողները կամ զինծառայողներին հավասարեցված անձինք, անապահովության համակարգում ընդգրկված 30․01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող այն նպաստառուները, երբ զույգերից մեկը ունի հաշմանդամության խնդիր․ այս մասին տեղեկացրեց Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։

Ծրագրում ընդգրկված են նաև Կառավարության որոշումով հաստատված սոցիալական արտոնություն ստացող սահմանամերձ 38 համայնքները, ինչպես նաև զինծառայության ընթացքում զինվոր որդի կորցրած ծնողները։

«Եթե շահառուն ունի նշյալ կարգավիճակներից մեկը, դիմում է Երևան քաղաքում գործող վերարտադրողականության լիցենզիա ունեցող 5 կազմակերպություններից որևէ մեկին»,- ասաց նա։

Ծրագրով ներառված է անպտղության պատճառների հետազոտումը։ Տղամարդու գործոնով է պայմանավորված անպտղությունը արհեստական բեղմնավորման առավելագույնը 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ։ Իսկ դոնորական ձվաբջջի և սերմնաբջջի ծախսերը պետք է փոխհատուցի շահառուն, պետությունը այս հարցով իր վրա ծախսերը չի վերցնում։

Գայանե Ավագյանը նաև տեղեկացրեց նաև, որ նշյալ հաստատություններում ստեղծված են հատուկ հանձնաժողովներ, որոնք էլ կտան եզրակացություն՝ տվյալ զույգին բուժօգնության ի՞նչ տեսակ է անհրաժեշտ։

Մանրամասները՝ տեսանյութում