A
A
«Այս պահին որևէ իրավական հիմք չկա՝ նոր ՇՄԱԳ անցկացնելու համար». «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ այս պահին որևէ իրավական հիմք չկա, որպեսզի նոր ՇՄԱԳ անցկացվի։
Այնուամենայնիվ, պատգամավորը ընդգծում է, որ բնապահպանության տեսանկյունից մտահոգություններ կան։
«Դրանք դեռ պետք է ուսումնասիրվեն», - շեշտեց «Իմ քայլի» պատգամավորը:
Սարգիս Խանդանյանը դեմ է հանքի շահագործմանը, բայց կարծում է, որ ժամանակ կա, որպեսզի լրացուցիչ ուսումնասիրություն իրականացվեն, և հարկ եղած դեպքում ու իրավական հիմքերի առկայության պարագայում նոր ՇՄԱԳ իրականացվի։
Իշխանական ուժի պատգամավորը շեշտում է՝ նույնիսկ, եթե ջերմուկցիները հետ չկանգնեն իրենց պայքարից, պետք է նրանց հետ շարունակել երկխոսությունը և փոխշահավետ լուծման գալ։