Մինչև աղետ լինե՞լն ենք դիմակայում, թե՞ հետո, չեմ հասկանում․ Սասուն Միքայելյանը՝ ԱԻ փոխնախարարին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության կողմից ներկայացրած «Տոների և հիշատակերի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը խորհրդարանում թեժ քննարկման առարկա է դարձել։ Ըստ օրինագծի՝ առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օր։
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը զեկույցի ժամանակ ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունը հատկապես աղետների ռիսկի գիտակցման տեսանկյունից կարող է և պետք է լրացուցիչ խթան հանդիսանա Հայաստանի, հետագայում նաև՝ ողջ աշխարհի համար՝ հնարավոր աղետների նկատմամբ ավելի զգոն և պատասխանատու լինելու համար։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին առավել շատ հետաքրքրեց օրվա խորհուրդը։
«Պետք է տագնապ հնչեցվի, և ստուգեք, թե քաղաքացիներն ինչպե՞ս են դիմակայում»,- հարցրեց նա։
«Մենք առաջարկելու ենք վարժանքներին զուգահեռ նաև ուսուցում կազմակերպել այդ օրը՝ տեղական, մարզային և հանրապետական»,- պատասխանեց Արմեն Հարությունյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին օրենքի նախագիծը անհասկանալի թվաց։
«Մի՞նչև աղետ լինելն ենք դիմակայում, թե՞ հետո, չեմ հասկանում, չեմ պատկերացնում՝ ի՞նչ է նշանակում աղետների դիմակայության օր»,- նկատեց նա։