A
A
«Մարտի 1»-ի զոհի հայրն ակնկալում է, որ դատարանն օբյեկտիվ քննություն կանցկացնի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատական նիստը։ Մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հայր Էդիկ Հարությունյանը նույնպես ելույթ ունեցավ դատարանում։
«Երբ որ Երևանի կենտրոնում գնդակահարում էին մարդկանց, գերագույն գլխավոր հրամանատարը անտեղյակ էր, սա Սահմանադրական կարգի տապալում չէ՞։
Երբ 4 կմ-անոց շարասյունը Արցախից գալիս էր Երևան, սա Սահմանադրական կարգի տապալում չէ՞ր։ Երբ իմ որդին 41 օր մնաց հիվանդանոցում, իրենք գործը ավարտին հասցրեցին, դա Սահմանադրական կարգի տապալում չէ՞ր»,- դատարանին դիմեց Էդիկ Հարությունյանը։
Նա խնդրեց դատարանին, որպեսզի օբյեկտիվ քննություն անցկացվի, և սպանության, ինչպես նաեւ Սահմանադրական կարգի տապալման մեղավորները մնան կալանքի տակ։