Սա ի՞նչ մուննաթ-զուննաթ էր․ Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես եկավ արտահերթ ելույթով։ Նա շեշտեց, որ Նաիրա Զոհրաբյանին՝ իր հեղինակած նախագծի շուրջ տրված հարցերի մեջ «ձեռք առնելու» որևէ միտում չի նկատել։
«Պարոն Պետրոսյան, սա ի՞նչ մուննաթ-զուննաթ էր, կներեք։ Ես տեսնում եմ անկեղծ մտահոգություններ՝ բարձրացրած բոլոր հարցերի մեջ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը կոչ արեց միմյանց նկատմամբ հարգալից լինել։ «էս ի՞նչ բան է, էս ի՞նչ կանխավարկած է, տեսնել ծաղր։ Եվ հետո, ընդհանուր դիտարկում՝ Ձեր բոլորի ելույթների մասին. մի տեսակ մուննաթ եք գալիս, ստեղ բոլորն էլ կարող են այդպիսի տոնով խոսել, երբեմն դա լինում է տեղին, բայց, երբ որ դա լինում է ընդհանուր՝ տեղին չի էլի։ Հիմա, որ նիստն ավարտվի ձեր գործընկերներին հարցրեք՝ արդյո՞ք տեղին էր իմ մուննաթը, եկեք պահպանենք իրար նկատմամբ հարգանքը»,- շեշտեց պարոն Միրզոյանը։