A
A
Ըմբշամարտի ԱԱ. Լևան Բերիանիձեն տանուլ տվեց մեկնարկային մարտը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն պարտություն կրեց Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկում:
Մեր ծանրքաշային ըմբիշը նախնական փուլում 2:3 հաշվով զիջեց ուկրաինացի Օլեքսանդր Խոցիանիվսկուն: Եթե վերջինս հասնի մինչև եզրափակիչ, ապա Լևան Բերիանիձեն 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք կստանա:
Այսօր Հայաստանից հանդես կգա նաև 74 կք քաշային Վարուժան Կաջոյանը, որն առաջին մարտում կհանդիպի լիտվացի Անդրիուս Մաժեյկայի հետ: