Քրեական հետապնդման ենթարկվող մարդիկ այդ գումարները չպետք է ստանան․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ խորհրդարանն ընդունեց 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետները տնտեսավարողներին վերադարձնելու Կառավարության ներկայացծրած օրենքի նախագիծը։ Քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում պահանջած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ընդմիջման ընթացքում համաձայնության են եկել, որ ԱԺ-ից գաղտնի ցանկ լինել չի կարող լինել։
«Խորհրդարանը գումար տվողն է, չի կարող խորհրդարանը չիմանալով՝ կուրորեն գումար տալ, բայց մեր պահանջներին ի պատասխան` ասվել է, որ հարկային գաղտնիք է։ Պատգամավորները հույժ գաղտնի տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն։ Մենք հետևողական ենք լինելու, որ ցանկը ստանանք։ ՊԵԿ-ի ղեկավարին կհրավիրենք մեր խմբակցություն՝ այս հարցը քննարկելու համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ այն ընկերությունները, որոնք արտոնյալ պայմաններում ժամանակին մոնոպոլ դիրք են ունեցել, որով այդ գումարները գոյացրել են, պետք է այդ գումարները չստանան, ինչպես նաև նրանք, որոնք հենց հիմա քրեական հետապնդման են ենթարկվող մարդիկ այդ գումարները չպետք է ստանան։