Արցախում Սամվել Բաբայանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինՍամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
Սիրելի Հայրենակիցներ, սեպտեմբերի 22-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։
Կուսակցությունը որդեգրեց «Ուժ և միասնություն» կարգախոսը։
Հիմնադիր համագումարի օրակարգի շրջանակներում միաձայն հաստատվեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։ Կուսակցության քաղխորհրդի անդամներ ընտրվեցին Սամվել Բաբայանը, Գագիկ Նազլուխանյանը, Սերգեյ Զաքարյանը, Անուշ Դոլուխանյանը, Վլադիմիր Դավթյանը, Թագուհի Ալավերդյանը և Դիմա Առստամյանը։
Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։
Կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ անդամներ ընտրվեցին Միքայել Հարությունյանը, Աննա Աղասյանը և Մարատ Ստեփանյանը։
Կուսակցության քաղխորհրդի անդամ Սերգեյ Զաքարյանին լիազորվել է կուսակցության հիմնադրման փաստաթղթերը ներկայացնելու ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստր՝ պետական գրանցման համար։
Սամվել Բաբայանի գրասենյակ