ԱԽ քարտուղար. Վանեցյանը հեռացվել է վարչապետի որոշմամբ. Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կառավարության նիստից հետո լրագրողները Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին:
Ի պատասխան, ԱԱԽ քարտուղարն ասաց, որ նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում։ Նա նշեց, որ հրաժարական լինում է ավելի շատ ընտրովի պաշտոններում. «Ազատման դիմում կարող է լինել. այս հարցն այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Բնականաբար, նա հեռացել է վարչապետի որոշմամբ, քանի որ վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ կատարում»:
Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի հրաժարականի պատճառներին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ վարչապետն այդ մասին արդեն հնարավորինս բաց խոսել է. «Գոհ չի եղել աշխատանքից, բնականաբար որոշում է կայացրել: Այո, որոշումն ամբողջությամբ գտնվում է վարչապետի որոշման տիրույթում»,-պարզաբանեց ԱԱԽ քարտուղարը։
Ավելին՝ այստեղ