Մանսուրյանի «Ո՞ւր է,Աբել, եղբայր քո» կոնցերտ-ռեքվիեմը՝ աշխարհահռչակ Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թավջութակի կոնցերտը ինձ պատվիրել էին 2010 թվականին, Քյոլնի միջազգային փառատոնից: Պրեմիերան ապրիլի 24-ինէր։ Օրվա խորհուրդը ուղղակի զուգադիպություն էր, սակայն որոշեցի գրել կոնցերտ-ռեքվիեմ՝ «Ու՞ր է Աբել եղբայր քո» խորագրով։ Իհարկե ցանկություն ունեի, որ Երևանում էլ հնչեր»,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Վաղը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգում, Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կհնչի այս կոնցերտը՝ թավջութակի համար։ Մենակատարը թավջութակահար Սևակ Ավանեսյանն է, դիրիժորը՝ համաշխարհային ճանաչում ունեցող Անդրեյ Բորեյկոն։
Սևակ Ավանեսյանի խոսքով, երբ ինքը Անդրեյ Բորեյկոյին առաջարկեց գալ Հայաստան, նա համաձայնեց՝ պայմանով, որ Տիգրան Մանսուրյանի գործերից է ղեկավարելու։
Այսօր պրեմիերայից առաջ գլխավոր փորձն էր, որ նկարահանել է «Ա1+»-ը։
Մանրամասները՝ տեսանյութում