A
A
«Ռոմայի»երկրպագուն ցմահ չի կարող այցելել թիմի խաղերին
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբը թիմի երկրպագուներից մեկին ցմահ զրկել է տնային խաղերին այցելելուց։ Այդ մասին հայտնում է իտալական ակումբի թվիթերյան էջը։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, երկրպագունիր անձականէջում ռասիստական վիրավորանք է հասցրել թիմի պաշտպան Ժուան Ժեզուսին։
«Մենք այդ մասին հայտնել ենք ոստիկանությանը։ Այդ անձնավորությունը ցմահ կորակազրկվի և այլևս չի այցելի«Ռոմայի» տնային հանդիպումները», - ասված է ակումբի հայտարարության մեջ։
Հավելենք, որ հռոմեական ակումբն այժմ պատրաստվում է Իտալիայի առաջնության 6-րդ տուրի«Լեչեի» հետ արտագնա խաղին։ Նախորդ տուրում«Ռոման» սեփական դաշտում 0-2 հաշվով պարտվել էր «Ատալանտային», ինչն էլ դժգոհության ալիք էր բարձրացրել թիմի երկրպագուների շրջանում։