Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gandzasar
A A
Սպորտ

«Գանձասար-Կապանը»9-րդ տուրի առաջին խաղում հաղթեց «Երևանին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» - «Երևան» հանդիպումով այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ տուրը։

Տաշտի տերերը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին և առավելության հասան մրցակցի նկատմամբ՝ 2-0։ Գոլի հեղինակ դարձան Աշոտ Ադամյանն ու Գեղամ Հարությունյանը։

«Գանձասար-Կապանը» տարավ իր առաջին հաղթանակը բարձրագույն խմբի նոր առաջնությունում, վաստակեց 7 միավոր և բարձրացավ 8-րդ տեղ։ Մրցաշարի նորեկ «Երևանը» իններորդ անընդմեջ պարտությունը կրեց և առաջին խաղաշրջանն ավարտեց առանց վաստակած միավորի։