A
A
Լևոն Աղասյանը չի մտել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի եռացատկորդ Լևոն Աղասյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Կապանցի մարզիկը 16,24 մետր արդյունքով 33 մասնակիցների մեջ գրավել է 29-րդ տեղը և դուրս մնացել հետագա պայքարից: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել են առաջին 12 եռացատկորդները:
Նշենք, որ Լևոն Աղասյանը Հայաստանի այս տարվա առաջնությունում ցույց էր տվել 17,08մ արդյունք, ինչն անցումային կլիներ ընթացիկ աշխարհի առաջնության որակավորման փուլում: