Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Վանեցյան
A A
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանն Արցախում է. հայտնի է այցի նպատակը. factor.am

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է Արցախում: Տեղեկություններ կային, որ նա հանդիպելու է Արցախի հանրապետության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչների հետ: Factor.am-ը պարոն Վանեցյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչ նպատակով է մեկնել Արցախ:

«Իմ անձնական կյանքը, ինչ կարեւոր է, թե ես որտեղ եմ: Այո՛, Արցախում եմ, բայց պետական մակարդակի ոչ մի հանդիպում նախատեսված չի: Արցախում եմ Պարգեւ Սրբազանի հրավերով՝ Արցախի թեմի 30-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները հայտնի դարձան սեպտեմբերի 16-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում