Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fonseka
A A
Սպորտ

Մխիթարյանը ֆիզիկապես նորմալ վիճակում է. Պաուլու Ֆոնսեկա

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վաղը կայանալիք «Լեչեի» հետ արտագնա խաղից առաջ այսօր հանդիպել է լրագրողների հետ: Վերջինները պորտուգալացի մասնագետից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը թիմի վերջին երկու խաղերին բացակայել է մեկնարկային կազմից:

«Մխիթարյանը ֆիզիկապես նորմալ վիճակում է գտնվում: «Ատալանտայի» հետ խաղին նրան չէինք ընդգրկել մեկնարկային կազմում ելնելով խաղի բնույթից, քանի որ մրցակիցը շատ ագրեսիվ ու ֆիզիկական ֆուտբոլ է ցուցադրում», - ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը:

Հենրիխ Մխիթարյանը «Լեչեի» հետ հանդիպումից առաջ ընդգրկվել է «Ռոմայի» նախնական կազմում: Նշենք, որ խաղը տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: