Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Լեչեին», Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լեչեին»: 

Միակ գոլը 56-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց Էդին Ջեկոն: Հյուրերը 80-րդ րոպեին կարող էին կրկնապատկել հաշիվը, սակայն Ալեքսանդր Կոլարովը չկարողացավ իրացնել 11մ հարվածը:

«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 11 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Լեչեն» իր հարկի տակ կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և վաստակած 6 միավորով այժմ զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց ամբողջ խաղին, քանի որ 87-րդ րոպեին վնասվածք ստացավ և ստիպված փոխարինում պահանջեց գլխավոր մարզչից: