Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol hajastan
A A
Սպորտ

«Ուրարտուն» անակնկալ մատուցեց և հաղթեց առաջատար «Արարատին»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացան 9-րդ տուրի երկու հանդիպում:

Առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Նոայի» նկատմամբ՝ 2:1: Հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց ալաշկերտցիների նորեկ Գեղամ Կադիմյանը:

Երկրորդ խաղում աղյուսակի 9-րդ հորիզոնականում գտնվող «Ուրարտուն» սեփական դաշտում 1:0 հաշվով առավելության հասավ միանձնյա առաջատար «Արարատի» նկատմամբ: Հաղթական միակ գոլը 79-րդ րոպեին հեղինակեց տանտերերի սերբ ֆուտբոլիստ Միլոշ Նիկոլիչը:

«Ալաշկերտն» այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Ուրարտուն» այս հաջողությունից հետո վաստակեց 8 միավոր, շրջանցեց «Գանձասար-Կապանին» և հանգրվանեց 8-րդ տեղում:

Տուրի վերջին խաղը տեղի կունենա վաղը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի փոխչեմպիոն «Փյունիկին»: