Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Տիգրան Կ. Հարությունյանը՝ Նոնա Գափրինդաշվիլու գավաթակիր

Թբիլիսիում կայացած շախմատի Նոնա Գափրինդաշվիլու Գավաթի խաղարկությունն ավարտվեց Հայաստանի շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանի հաղթանակով:

Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և միայնակ զբաղեցրեց առաջին տեղը: Արցախցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով առաջ անցնելով Վրաստանի ներկայացուցիչ Լևան Պանցուլայայից:

Շախմատիստուհիների մեջ բոլորից հաջող հանդես եկավ Աննա Սարգսյանը, որը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 7-րդ բարձր տեղը: Նա ետևում թողեց անգամ կանանց գրոսմայստերներ Նինո Խոմերիկիին ու Տուրկան Մամեդյարովային:

Հավելենք, որ զուգահեռ անցկացված B մրցաշարում 1-ին տեղը բաժանեցին Հայաստանի շախմատիստ Էդվարդ Սայադյանն ու Արշակ Մելքոնյանը: