Մակունցը ներկայացնում է Հրայր Թովմասյանի եւ Վահե Գրիգորյանի տարբերությունը՝ ո՞րն է քաղաքականացված լինելը․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցը խոսել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացից: Հարցին՝ ի՞նչ քայլեր ունեք զինանոցում, որովհետեւ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ 6 անդամ պետք է կողմ քվեարկի, եթե այդ 6 ձայները չեն հավաքվում, ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու՝ նա պատասխանեց, որ ՍԴ-ն պետք է իր դիրքորոշումը հայտնի ներկայացված իրավական փաստերի առնչությամբ.
«Կախված նրանից, թե ինչ դիրքորոշում կլինի, մենք կորոշենք մեր հետագա քայլերը: Նախապես որեւէ հաջորդականություն քայլերի չեմ կարող բարձրաձայնել, դա չի նշանակում, որ մենք այդ ուղղությամբ չենք աշխատում՝ այն համատեքստում, որ մեզ անհրաժեշտ է ՍԴ-ն, որպես գերագույն սահմանադրական մարմին, վստահելի դարձնենք»:
Հարցին՝ ՍԴ-ում կկարողանա՞ն անաչառ քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, երբ հայտնի է, որ դատավորներից առնվազն 6-ի նկատմամբ կասկածներ են հայտնվել, որ կապ են ունեցել Մարտի 1-ի գործի հետ, Քոչարյանի իշխանության օրոք են աշխատել՝ Մակունցը պատասխանեց.
«Պետք է նախ և առաջ առաջնորդվել այն ելակետով, որ ՍԴ-ի դատավորներն, այնուամենայնիվ, կկայացնեն բացառապես իրավական փաստարկների հիման վրա որոշում: Նախապես չեմ ուզում որեւէ դիրքորոշում ներկայացնել: Հուսանք, իրենք կկայացնեն անաչառ որոշում, բայց ոչինչ պետք չէ բացառել»:
Տիկին Մակունցին հարցրեցին՝ ինչո՞ւ ՍԴ անդամները պետք է քվեարկեն կողմ այդ հարցին, եթե հաջորդն իրենք են լինելու, նա պատասխանեց. «Մենք քննարկում ենք դատավորներից մեկի հարցը, ընդ որում, պետք չի որեւէ մեկի անունով պայմանավորել: Կա դատավոր, որի առնչությամբ սկսել ենք գործընթաց: Մնացյալ հարցերը ցանկություն չունեմ քննարկելու: Կտեսնենք՝ իրենք ինչ դիրքորոշում են արտահայտելու, փաստարկների առումով իրենք պետք է դիտարկեն, որոշում կայացնեն՝ դրանք հիմնավո՞ր են, թե՞ չէ: Մեր գնահատմամբ՝ դրանք բավականին ծանրակշիռ են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով