Բացել լրահոսը Փակել լրահոսը
016310d
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանը վախեցել է գալ այստեղ․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, նշեց, որ «վերջին դիրքապահը» որոշել է դեմ գնալ ժողովրդի պահանջին, բայց հաշվի չի առել հետևյալը։

«Ժողովրդի պահանջին չի կարողացել դեմ գնալ ոչ մեկ, այդ թվում՝ իր ղեկավար Սերժ Սարգսյանը։ Ըստ էության, Հրայր Թովմասյանն ընդունել է, որ ինքը նախկին իշխանության վերջին դիրքապահն ու հույսն է, ու նա և նախկին իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի ինքը մնա այդ պոստում»,- ընդգծեց նա։

Գևորգ Պապոյանը Հրայր Թովմասյանի խորհուրդը՝ նայել հայելու մեջ, մտածել, նոր քվեարկել, հաշվի է առնել և նայել է հայելու մեջ ու հասկացել, որ եթե կողմ չքվեարկի այս նախագծին, ապա չի կարող վստահ քայլել ու նայել այն մարդկանց աչքերի մեջ, որոնք իր քաղաքական ուժին ձայն են տվել։

«Հրայր Թովմասյանը վախեցել է գալ այստեղ, որովհետև կտրվեին բազմաթիվ հարցեր, որոնց նա դժվար թե կարողանար պատասխանել։ Պարոն Թովմասյանը հարգանք չունի առաջնային մանդատով ընտրված Ազգային ժողովի հանդեպ, հետևաբար՝ ժողովրդի ընտրության հանդեպ։ Նա ունի կանխակալ վերաբերմունք ԱԺ խմբակցություններից 2-ի հանդեպ, ինչը նույնպես քաղաքականությամբ զբաղվելու արդյունք է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։