Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Մարմնամարզության ԱԱ. Արթուր Թովմասյանը եզրափակչում է և կպայքարի մեդալների համար

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան նաև տղամարդիկ։

Հայաստանի մարմնամարզիկներից որակավորման արգելքը հաղթահարեց միայն Արթուր Թովմասյանը: Նա օղակների վրա վարժությունում վաստակելով 14,566 միավոր, զբաղեցրեց 8-րդ տեղը և մտավ եզրափակիչ փուլ։

Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում ցույց տվեց 13-րդ արդյունքը՝ վաստակելով 14,133 միավոր։ Արթուր Դավթյանը ևս չհաղթահարեց որակավորման փուլը։ Եվրոպական խաղերի չեմպիոնն այս անգամ ձախողվեց հենացատկում և 13,666 միավորով գրավեց 25-րդ տեղը։ Բազմամարտում մեր մարմնամարզիկը զբաղեցրեց 37-րդ տեղը՝ վաստակելով 80,898 միավոր։

Առանձին գործիքների եզրափակիչները տեղի կունենան հոկտեմբերի 12-ին և 13-ին։ Արթուր Թովմասյանը հանդես կգա հոկտեմբերի 12-ին։