Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-68QdHyed8C
A A
Քաղաքականություն

Անընդունելի են նիստերում փոխադարձ հնչող վիրավորանքները․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթն՝ ուղղված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Թագուհի Ղազարյանին «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի համար անհասկանալի է։

«Եթե կա որևէ հանձնաժողովում, խմբակցությունում պատգամավորի թերացում, որը չի բխում Ազգային ժողովի աշխատակարգից, ապա ես առաջինը կլինեմ, որ կբարձրաձայնեմ դրա մասին»,- ասաց պատգամավորը։

Արթուր Հովհաննիսյանի համար անընդունելի է, որ հանձնաժողովների նիստերում կամ ԱԺ նիստերում փոխադարձ հնչում են վիրավորանքները։

«Այս աշխատանքային ժամերը մերը չեն, այլ ՀՀ քաղաքացիների բարեկեցության ուղղված աշխատանքային ժամերն են և մենք պետք է այդ ժամանակահատվածը արդյունավետ ծախսենք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։