A
A
Նոր նախագիծ Դիջիթեյնից IT startup ընկերությունների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴիջիթեյն ընկերությունը «WCIT 2019»-ի շրջանակում ներկայացրել էր Դիջիթաուն նախագիծը:
Ընկերության մենեջեր Նորա Գալստյանի խոսքով` նախագիծը հնարավորություն է տալիս IT startup ընկերություններին՝ թե տեղական, և թե դրսից եկած, սկսել իրենց բիզնեսը:
Ընկերություններին առաջին տարվա ընթացքում գրասենյակային տարածքները կտրամադրվեն անվճար: Նաև կապահովեն միգրացիոն և հարկային խորհրդատվություն:
Ամերիկյան դեսպանատան հարևանությամբ կառուցվող գրասենյակային շենքը պատրաստ կլինի երկու, երեք տարվա ընթացքում և կարող է տեղավորել մոտ երեք հազար աշխատակից: