Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

13 տարեկան Դավիթի՝ առարկաներից փախչող ռոբոտը. WCIT 2019 (տեսանյութ)

13 տարեկան Դավիթ Բաղդասարյանը հպարտությամբ ցուցադրում է իր մասնակցությամբ ստեղծած փախչող ռոբոտին:

«Շատ խնդիրներ կարող է լուծել այս ռոբոտը, օրինակ, կառավարել մեքենաների փարքինգը»-ասում է Դավիթը: 

Դավիթն արդեն երեք տարի հաճախում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ ուսումն անվճար հիմունքներով է:

WCIT 2019 շրջանակում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տաղավարում ներկայացված է նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիան:  Հայաստանում արդեն կա 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, և ներգրավված է 7000-ից ավել երեխա: Մինչև տարեվերջ ևս 284 խմբակ կբացվի, և Հայաստանում դպրոցների շուրջ հիսուն տոկոսը կունենա «Արմատ» ինժեներական լաբորատորիա: 

Նախագիծը շարունակվելու է նաև հաջորդ տարի:  

«Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացելու պայմանագիր են կնքել Մոնղոլիայի հետ, իսկ Հնդկաստանի ու Բանգլադեշի հետ դեռ բանակցում են: