Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1199
A A
Քաղաքականություն

Դեբորա Գրիզերը տպավորված է հայ կին քաղաքական գործիչներով (տեսանյութ)

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ այսօր «Օպերա Սյութ» հյուրանոցում քննարկում էր կազմակերպվել քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության թեմայով։

Ընդմիջման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը։

Ըստ առաքելության ղեկավարի՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրները, որտեղ կանայք ներգրավված են քաղաքականության, որոշումների կայացման մեջ ավելի հաջողակ են՝ այլ երկրների հետ համեմատած։ 

Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունը, Դեբորա Գրիզերն ասաց, որ շատ տպավորված է։ 

«Իրենց երիտասարդության, իրենց եռանդով․ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը ծրագրեր ունի երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռել հաջողության հասնելու համար», - եզրափակեց նա։