Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարուժան Ավետիսյան
A A
Քաղաքականություն

Վիտալի Բալասանյանը ռևանշի ձգտող «5-րդ շարասյան» խոսափողն է․ Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, թե Արցախին մարզ ասողները չպետք է ոտք դնեն Արցախ, «Սասնա ծռերը» արևմտյան պրոյեկտ են։

«Բնականաբար, գողն ուրիշին պետք է գող անվանի, սա նորմալ երևույթ է։ Այս դրսևորումների վերաբերյալ մենք պատասխան հնչեցրել ենք։ Բնականաբար, նա իր անձնական տեսակետը չի արտահայտում։ Նա ռևանշի ձգտող «5-րդ շարասյան» խոսափողն է, որի հիմնական թեզերից մեկը և մեկնակետերից հիմնականը՝ Արցախի, այսպես կոչված անկախության հայեցակարգն է, որը փաթաթված է ժողովրդի վզին որպես պետություն ստեղծելու գործընթացը ձախողելու հիմնական գործոն»,- ընդգծեց նա։