Բացել լրահոսը Փակել լրահոսը
Тигран_Уриханян
A A
Քաղաքականություն

Ռազմական դրության մտավախությո՞ւն ունի Կառավարությունը. ինչո՞ւ է այս նախագիծը բերվել. Տիգրան Ուրիխանյան

Ինչո՞ւ է Կառավարությունը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հիմա ներկայացնում Ազգային ժողովին: Ռազմական դրության մտավախություն կա՞:

Ազգային ժողովի նիստում Առողջապահության փոխնախարարից հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ի պատասխան հարցադրումների՝ փոխնախարար Լևոն Հակոբյանը նշեց, որ նախագծի ընդունման հրատապությունը կայանում է նրանում, որ օրենսդրական բաց կա, և անհրաժեշտ էր այն լրացնել:

«Գործադիրում ռազմական ագրեսիայի մասին քննարկում չի եղել, բայց ինչպես բոլորիս է հայտնի այդ վտանգը ՀՀ-ի համար տևական ժամանակ է՝ կա: Նախագծի լրացումով մենք ուզում ենք կանոնակարգել առողջապահական ոլորտի ընդհանուր համակարգային կառավարումը, բացառապես սա է նպատակը»,- ասաց փոխնախարարը: