Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+khachanov
A A
Սպորտ

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մտել է քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է վստահ հանդես գալ Վիենայում անցկացվող թենիսի ATP 500 շարքի մրցաշարում:

Երկրորդ փուլի խաղում մեր հայրենակիցը հաղթել է հունգարացի Մարտին Ֆուչովիչին, որը երրրորդ սեթում, 1:4 հաշվի ժամանակ, հրաժարվել է հետագա պայքարից: Այդպիսով, Կարեն Խաչանովը հաղթել է 2:1 հաշվով և մտել քառորդ եզրափակիչ, որտեղ նա կհանդիպի Դիեգո Շվարցման – Սեմ Կուերի զուգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկում հայազգի թենիսիստը վստահ հաղթել էր լեհ Հուբերտ Խուկաչին՝ 2:0:

Նշենք, որ Վիենայի թենիսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 2,433 մլն դոլար: