Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում է, քիչ անց հարցաքննության կժամանի նաև Գագիկ Հարությունյանը․ Factor.am
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը հարցաքննվում է Հատուկ քննչական ծառայությունում: Մինչև 18:00-ն հարցաքննության է հրավիրված նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, գրում է Factor.am-ը:
Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ՀՔԾ-ի մեր աղբյուրները:
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն իր հերթին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս տեղեկությունները չեն մեկնաբանում:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունն իշխանության յուրացման փաստի առթիվ քրեական գործ է հարուցել, որի շրջանակում իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնական կեղծիք կատարելու համար կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: ԱԺ նախկին նախագահն այս գործով ունի կասկածյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Հարությունյանի կարգավիճակը հայտնի չէ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում