Բացել լրահոսը Փակել լրահոսը
51876_b
A A
Պաշտոնական

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառում մոլորված Բելգիայի քաղաքացուն

Հոկտեմբերի 25-ին, ժամը 14:02-ին քաղաքացուց «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն (Բելգիայի քաղաքացի Կառլոս Օռտեգու, ծնված 1994 թ.):