A
A
Զոհրաբ Մնացականյանը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից. «Սասնա ծռեր»
Աջակցիր «Ա1+»-ինՍասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
<<Արցախը Հայաստան է և վերջ>>-ը պետք է դառնա պետական քաղաքականություն
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ԲԲՍ-ին տված հարցազրույցում հանդես է եկել ՀՀ ազգային շահերին արմատապես հակասող պնդումներով ու դատողություններով, այդ թվում՝ ժխտել է Արցախի հայաստանապատկանությունը։
ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի հարցում երկու լարի վրա խաղալու կործանարար վարքագիծը և "Արցախը Հայաստան է և վերջ"-ը դարձնել պետական քաղաքականություն։
Ինչ վերաբերվում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա պետք է բացատրություն ներկայացնի իր ապազգային և հակապետական պնդումների ու դատողությունների համար և հեռացվի զբաղեցրած պաշտոնից։