Վստահ եմ, որ Նաիրի Հունանյանը վաղաժամկետ չի ազատվի․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատման դիմումին նշեց՝ դիմում ներկայացնել դեռ չի նշանակում, որ պետք է վաղաժամկետ ազատվի․ դա դեռ քննարկվում է։
«Իմ անձնական կարծիքն այն է, որ ես վստահ եմ, որ Նաիրի Հունանյանը վաղաժամկետ պայմանական չի ազատվի»,- ասաց պատգամավորը։ Նա նշեց՝ իրեն հետաքրքրում է հանցագործությունը կատարելու մոտիվացիան։
«Ես, լինելով ոստիկանության նախկին ծառայող, ավելի շատ հակված եմ կասկածելու նախկին հանգամանքներին, քան առերևույթ վստահելու և այդ կասկածները պետք է ամբողջապես փարատվեն։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դա տեղի կունենա»,-նշեց Արմեն Խաչատրյանը։
Նա նաև ասաց՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման համար առանձին հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Վստահ եմ, որ եթե Դատախազությունը բավարար հիմքեր և առիթներ ունենա նոր երևան եկած հանգամանքների ուժով գործ հարուցի կամ վարույթ վերսկսի, ապա դա անպայման կանի»։