Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք պետք է համոզված լինենք, որ Հոկտեմբերի 27-ի գործը չի ուղղորդվելու. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Այսօր մեր պատմության մեջ ամենացավալի օրերից մեկն է 20 տարի առաջ մենք կորցրեցինք մեր լավագույն մարդկանց Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին և մյուս մեր քաղաքական պետական գործիչներին․ նշում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Կարեն Դեմիրճյանի մասին կարելի է շատ խոսել։ Իր կառավարման օրոք Հայաստանը վերելք ապրեց, նա ցույց տվեց իր կազմակերպչական տաղանդը։ Ժողովուրդը հավատաց նրան, իսկ դա շատ կարևոր է։ Մենք իր կարողությունների տեր ղեկավար պեքտ է երազազենք, որ ունենանք։

-Պարոն Սարգսյան, վերջին շրջանում քննարկումներ են գնում Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտության մասին, կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

-Ես կարծում եմ, որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները բացահայտված չեն, դա իմ խորին համոզմունքն է։ Ես չեմ կարծում, որ այս պահին որևէ մեկն իրավասու է, որ գնա և մարդասպանի հետ հանդիպում ունենա, ուրիշ խարդավանք էպատրաստվում։ Որովհետև, եթե նման բան պետք է բացահայտվի, դա պետքէ արվի իրավապահ մարմինների կողմից։ Ո՞վ է Արման Բաբաջանյանը, որ գնա երկու ժամ նրա հետ հարցեր քննարկի, նա որևէ իրավասություն չունի։

-Կարծո՞ւմ եք Նաիրի Հունանյանը գործի առնչությամբ նոր մանրամասնե՞ր է հաղորդել։

-Ես ենթադրություն չեմ ուզում անել, բայց խնդիրը հետևյալն է։ Եթե իրավապահ մարմինները հիմք ունեն, որ գործը բացեն, թող բացեն, ես կարծում եմ որ դրա անհրաժեշտությունը կա։ Բայց մենք պետքէ համոզված լինենք, որ չի ուղղորդվելու։ Փաստացի պետք է բացահայտի իրականում ի՞նչ է եղել, ով է դրդել, ով է նրան զենք մատակարարել, տասնյակ հազարավոր հարցեր կային, այդ հարցերի պատասխանը մինչ այսօր չկա։ Ի՞նչ եղան այդ վկանները, որոնք վաղաժամ,  հանկարծակի մահացան, հարցեր են, որոնք մնացել են չբացահայտված։ Հիմա տեսեք, որ 20 տարին է լրանում, հանկարծ ոճրագործը դիմում է գրում, որ իրեն ազատ արձակեն, նա այնպիսի հանցագործություն է կատարել, որ որևէ մեկը նրան չի կարող ներել։

-Կարծում եք հնարավո՞ր է 20 տարի անց գործի բացահայտումը, երբ վկաներից շատերը մահացել են։

-Գիտեք, ես կարծում եմ, որ դա հնարավոր է, մանավանդ, որ գլխավոր ոճրագործը կենդանի է ։Ցավն այն է, որ մենք ոչ թե ուզում ենք բացահայտենք իրականում ի՞նչ է եղել, այլ մարդիկ դա ուզում են օգտագործել իրենց շահերից ելնելով, սա ամենավտանգավոր բանն է։ Ի՞նչ պատահեց հանկարծ, որ ինքը ուզեցավ հանդիպի ոճրագործի հետ։ Ինչո՞ւ նա պետք է ունենար երկար հանդիպում նրա հետ։ Դրա համար ես սկսում եմ կասկածել և չեմ հասկանում դրա իմաստը։ եթե կա դատախազ, քննիչ, ովքեր իրավասու են անելու, ի՞նչ գործ ունեն նրա հետ հանդիպել։