Վանեցյանի ձերբակալման լուրերը ստահոդ են. ԱԱԾ պետի պաշտոնակատար
Աջակցիր «Ա1+»-ինԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊՎԾ-ի՝ Ազգային անվտանգության ծառայությունում անցկացվող ստուգումներին։
Էդուարդ Մարտիրոսյանն ասաց, որ ՊՎԾ-ն իր հերթական ստուգումն է իրականացնում: Հարցին, թե ուսումնասիրությունը վերաբերո՞ւմ է Արթուր Վանեցյանի պաշտոնավարման շրջանի՞ն, թե նախորդ ժամանակաշրջաններին, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ուսումնասիրությունը Արթուր Վանեցյանի հետ կապ չունի։
«Առաջիկայում ՊՎԾ-ից հրապարակում կլինի։ ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակում ուսումնասիրում է մեր ֆինանսական գործունեությունը 2 տարվա շրջանակում», - նշեց նա։
Էդուարդ Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հնարավոր ձերբակալման մասին, ինչի մասին այսօր մամուլում հրապարակում էր եղել։ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հերքեց այդ լուրը, նշելով, որ դրանք ստահոդ լուրեր են։