Բացել լրահոսը Փակել լրահոսը
73497996_481437782462741_7222210588825354240_n
A A
Քաղաքականություն

Արման Բաբաջանյանին վստահել- չվստահելու խնդիր չունենք. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

«Մենք Արման Բաբաջանյանին վստահելու կամ չվստահելու խնդիր չունենք, կարծում եմ, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի, եթե անհրաժեշտություն լինի, իսկ անհրաժեշտություն այս գործով հաստատ կլինի, և մենք կիրականացնենք գործողություն»։

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հանդիպե՞լ է պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը խորհրդարանում մասնակցում է 2020թ. պետական բյուջեի քննարկմանը։