Բացել լրահոսը Փակել լրահոսը
15722657074651
A A
Քաղաքականություն

Ուրախ եմ, որ հարցազրույցը ներքաղաքական դեբատի առիթ է դարձել․ Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված իր հարցազրույցի շուրջ ծագած տարաբնույթ մեկնաբանություններին, նշեց, որ ուրախ է, որ հարցազրույցը ներքաղաքական դեբատի առիթ է դարձել։

«Ուրախ եմ ևս մեկ անգամ գրանցել, որ Հայաստանում աշխատում է բազմակարծությունը, և հաղորդումը դրդել է բավական ակտիվ քննարկման։ Եղել են նաև տարբեր կառուցողական քննադատություններ, ինչը  օգտակար էր ինձ լսել։ Հույսով եմ՝ բոլորն են կիսում այն դիրքորոշումը, ինչը նաև արտահայտվել է ծրագրում, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած ամենակարևոր հարցը Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքներն են, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, ինչպես նաև Արցախի անվտանգությունը և Արցախի ժողովրդի կարգավիճակն է։ Այս մասին խոսել ենք տարբեր հարթակներում, այդ թվում՝ նաև հաղորդման շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքային վեճի հարց չէ, մեզ համար անվտանգության և կարգավիճակի հարց է։ Արցախը տարածք է, որտեղ ապրում են հայեր, և որպիսի այն մնա պատմական հայկական տարածք, անհրաժեշտ է, որ ժողովրդի անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը պաշտպանվի այսօր և ապագայում»․ պարզաբանեց նա։