Բացել լրահոսը Փակել լրահոսը
Erik Grigoryan 2
A A
Քաղաքականություն

Էրիկ Գրիգորյանը՝ Ողջի գետի աղտոտման մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ողջի գետից նմուշառում ու հետազոտություն է իրականացրել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Ըստ նախարարի՝ գետում որոշակի մետաղների՝ ալյումինի, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները։

«Մի քանի այլ հետազոտություններ կան, որոնք մի քանի օրում հնարավոր չէ իրականացնել, 3-ից 4 աշխատանքային օր է տևում։ Վնասը հաշվարկվում է Կառավարության հատուկ որոշմամբ սահմանված կարգով։ Եթե դա էական վնաս է, այսինքն՝ գերազանցում է որոշակի չափաքանակ, ապա քրեական պատասխանատվություն է նախատեսված աղտոտողների համար, եթե՝ ոչ, ապա վարչական պատասխանատվություն, այսինքն՝ գումար են վճարելու։ Այն տվյալները, որոնք ես տեսնում եմ, ենթադրում եմ, որ այո, գերազանցում են, և կարող է քրեական պատասխանատվության էական վնաս իրականացվել»,- ընդգծեց նա։

Տեսանյութը քիչ անց։