Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից

Պաշտոնական

Պաշտոնական Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

Հայաստանի վարչապետը Թվիթերում գրել է.

«Ողջունում եմ Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Թիվ 296 բանաձևը հաստատուն քայլ է հանուն ճշմարտության և պատմական արդարության, որը նաև սփոփանք է Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգների համար»:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, իր հերթին, Թվիթերում գրառմամբ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին:

«Արդարությունը և ճշմարտությունը միասնական են թիվ 296 պատմական բանաձևի հետ: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ժխտողականության դեմ: Խորը երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրին: Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար», - գրել է Մնացականյանը: