Այս բանաձևի ընդունումը պատմական քայլ է. Արարատ Միրզոյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատ Միրզոյանը իր ֆեյսբուքի էջում գրում է.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ քվեարկեց Հայոց ցեղասպանության հիշատակման և ճանաչման մասին 296 բանաձևի ընդունման օգտին:
Այս բանաձևի ընդունումը պատմական քայլ է և հարգանքի տուրք` Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: Այն հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների նկատմամբ իր հավատարմությունը և առաջատար դերը, կարևոր ներդրում կատարեց` ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:
Շնորհակալություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի կողմից հայ ժողովրդի հանդեպ բարեկամության դրսևորման և ժխտողականության դեմ պայքարում արժեքավոր ջանքերի համար։