Բացել լրահոսը Փակել լրահոսը
l_okeyil1qpb.thumb
A A
Պաշտոնական

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ողջունելի է․ «Իրավական ուղի» ՀԿ

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը սպասելի է և ողջունելի։

Դրանում մտահոգություն է արտահայտվում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ու հաջորդական քայլերի կապակցությամբ՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի հետ Կառավարության և Խորհրդարանի բացահայտ հակամարտությունը:

Հանձնաժողովի նախագահը կարևորել է սահմանադրական արժեքների պահպանման գործում Սահմանադրական դատարանի դերը, պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից զսպվածություն ու հարգանք ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով վերջիններիս Սահմանադրական դատարանի հետ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը վերահաստատելու համար:

Սիրանուշ Սահակյան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր