Բացել լրահոսը Փակել լրահոսը
17.thumb_-1
A A
Քաղաքականություն

Եթե ունեք հարցեր, գրավոր դիմեք․ Էդգար Ղազարյանը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)

Ազգային ժողովի 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին այսօր ներկա էր նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Սահմանադրական դատարանին նախատեսված ծախսային ծրագրերի ֆինանսավորման մասին զեկույցը ներկայացնելուց հետո լրագրողները Էդգար Ղազարյանին փորձեցին հարցեր ուղղել` կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մերժեց։

«Ես որևէ մեկի հետ հարցազրույցի համար չեմ պայմանավորվել։ Եթե ունեք հարցեր, գրավոր դիմեք, մենք բոլոր հարցումներին կպատասխանենք»,- պատճառաբանեց Էդգար Ղազարյանը և հեռացավ։