Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futboli gavat
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության խաղը չի կայանա

Նոյեմբերի 1-ին Դիլիջանում նախատեսված Vbet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ «Դիլիջան ՖԱ» - «Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայանա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

ՀՖՖ Մրցումների Կազմակերպման և անցկացման բաժինը հայտնել է, որ «Դիլիջան» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը: Այդպիսով, «Լոռի ՖԱ»-ն երկրորդ տարին անընդմեջ առանց պայքարի մտնում է գավաթի խաղարկության հաջորդ փուլ:

Նախորդ մրցաշարի կիսաեզրափակիչում նախատեսված «Լոռի ՖԱ» - «Բանանց» խաղը չէր կայացել, քանի որ երևանյան ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը թիմին հանել էր խաղադաշտից, քանի որ ֆեդերացիան չէր կատարել գլխավոր մրցավարին փոխելու պահանջը: Վանաձորը ներկայացնող թիմն առանց պայքարի մտել էր եզրափակիչ: