Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hovhannisyan Arcrun1
A A
Պաշտոնական

Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արա Մխիթարյանի «կոմայից դուրս գալու» հարցի մեջ որոշ լրատվականների կոնկրետ հարց էր հետաքրքրում. Թե արդյո՞ք նա ի վիճակի է ցուցմունք տալ։ Ահա Թե ինչու են իրենք ազգականների ու բժիշկների զգացմունքների հետ խաղում։ Բոլորին անխտիր նույն բանն եմ ասել։ Հիմա էլ նույնը կրկնում եմ այստեղ։

Արան որոշ կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր, գիտակցություն չունի։

Հ.Գ. Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է։ Բառախաղեր արեք, Ձեզ միշտ արդարացրեք...»։