A
A
Ճապոնիայի վարչապետի ինքնաթիռում թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել
Աջակցիր «Ա1+»-ինԹայլանդ թռիչքի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ինքնաթիռում ոչ մեծ հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն, հղում անելով ճապոնական Kyodo-ին:
Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 15:00-ին Boeing 777-300ER օդանավի հետնամասում ՝ այն վայրում, որտեղ անձնակազմը սնունդ էր պատրաստում: Հրդեհը արագ մարել են, ոչ ոք չի տուժել, թռիչքի վրա միջադեպը չի ազդել:
Թաիլանդում Աբեն պետք է մասնակցի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներին։
Boeing 777-300ER-ը շահագործման է հանձնվել ապրիլին, այն փոխարինել է կառավարական նախորդ Boeing 747 ինքնաթիռին:
Հոկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար նախատեսված Boeing 747 ինքնաթիռը փորձարկման թռիչքի ժամանակ արգելակները չէին գործել։