«ԳԱԶ-24»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ջրատար խողովակին. կան տուժածներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 3-ին, ժամը 15:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան-Ջրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մխչյան-Ջրաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արշակ Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ջրատար խողովակին (խողովակը չի վնասվել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևորին՝ Սվետլանա Թ.-ին (ծնված 1963 թ.), տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Վերջիններս հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: