Բացել լրահոսը Փակել լրահոսը
Telethon_banner (1)
A A
Պաշտոնական

Մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը

Ս.թ․ նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, որն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ժամը 22:00-ին։ 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։ 

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։ 

Կոչ ենք անում համայն հայությանը մասնակցելու համահայկական դրամահավաքին և միասնական ջանքերով զարգացնելու մեր համայնքները։ 

Գործարկվել է առաջատար տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի մեր նոր կայքը նույն հասցեով, որը Հիմնադրամի աշխատանքները դարձնում է լիովին թափանցիկ ու հաշվետու համայն հայությանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս առցանց նվիրատվություններ կատարել ձեր նախընտրած ձևաչափով։  Նոր կայքի հնարավորություններին, ինչպես նաև առցանց նվիրատվության մեխանիզմին կարող եք ծանոթանալ՝ այցելելով https://www.himnadram.org/hy/donate։ 

Նվիրատվության այլ տարբերակներին կարող եք ծանոթանալ https://www.himnadram.org/en/bank-transfers  հղումով։

Շնորհակալություն Ձեր մասնակցության համար:

---

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ