Բացել լրահոսը Փակել լրահոսը
4444444444444444444444444
A A
Քաղաքականություն

Հունաստանի կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կարագանա․ Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո երկու նախագահները ԶԼՄ-ների համար հանդես եկան հայտարարություններով։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, և ինքն ակնկալում է, որ պարոն Պավլոպուլոսը Հայաստան կգա նաև աշխատանքային այցերով։

Երկու երկրների նախագահները բազմաթիվ հարցեր են քննարկել։

«Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը, որ մոտ ապագայում՝ 1-2 ամսվա ընթացքում, հունական կողմը կարագացնի Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն կվավերացվի 1-2 ամսվա ընթացքում»,- ասաց ՀՀ նախագահը։

Ըստ Արմեն Սարգսյանի՝ Հունաստանի նախագահն առաջարկել է, որպեսզի ԵՄ-ում Հունաստանը Հայաստանի համար դառնա առաջին գործընկերը։

«Խոսել ենք նաև ԵՄ-ում մեր քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ։ Իմ լավ բարեկամը խոստացավ, որ հնարավորը կանեն, որպեսզի այդ պրոցեսը արագանա»,- նշեց Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանը Հունաստանին նախագահին առաջարկել է, որպեսզի դիտարկվի Հունաստան- Հայաստան- Կիպրոս եռակողմ առաջին հանդիպումը անցկացնել Հայաստանում՝ 2020թ․ ամռանը, որի շրջանակում համագործակցության վերաբերյալ համատեղ ծրագիր կմշակվի։ Հայաստանի նախագահը վստահ է, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի այցելությունը պատմական է լինելու, որը նոր էջ է բացելու Հայաստան-Հունաստան հարաբերություններում։