A
A
Երանոսում ոռոգման ցանցի կառուցման ծրագիր է իրականացվում
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
««? լավ լուր Գեղարքունիքի մարզպետից»
Կառավարության 2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում իրականացվում է ոռոգման ցանցի կառուցման ծրագիր:
Մարզպետարանի կողմից ծրագիրն ընդգրկված էր 2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում:
Շինարարական պայմանագրի արժեքը 24 մլն 500 հազար դրամ է, որից 10 մլն 500 հազար դրամը կազմել է համայնքի համաֆինանսավորման չափը»: